Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կկարճվի, նա կմեկնի Բելառուս. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովը չի հստակեցրել, թե այնտեղ ինչ է անելու Վագներ ՄՌԿ-ի ղեկավարը։ «Վագներից» ցանկացողները կարող են պայմանագիր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ։
ՄՌԿ մնացած մարտիկները չեն հետապնդվի՝ ելնելով ճակատում ունեցած վաստակից։ Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են միջնորդել իրավիճակը կարգավորելու ջանքերը։
ՌԴ ՊՆ-ում կադրային փոփոխությունները նախագահի իրավասությունն են և գրեթե չեն քննարկվել ապստամբության կարգավորման ժամանակ։
Այսօր ստեղծված իրավիճակը չի ազդի հատուկ գործողության ընթացքի վրա։