
Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի այցը Չինաստան

Ս։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատվիրակության հետ աշխատանքային այցով ժամանել է Չինաստան։ Երկրի հարավ-արևմտյան Չենդու քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հաղորդում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Վրացական պատվիրակությանը դիմավորել են Չինաստանի կրթության նախարարը, Սիչուան նահանգի նահանգապետը, ինչպես նաև Վրաստանում Չինաստանի դեսպանը և Չինաստանում Վրաստանի դեսպանը։
Դիմավորման արարողությանը ներկա էին նաև ուսանող-մարզիկներ։
Ըստ Sputnik գործակալության վրացական ծառայության՝ Ղարիբաշվիլին համաշխարհային առաջնորդների հետ միասին կմասնակցի Չենդուում FISU-ի (Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիա) 21-րդ խաղերի բացման արարողությանը։ Այս տարի խաղերին մասնակցում է 50 վրացի ուսանող։
Խաղերի բացման արարողությունից հետո վարչապետը և պատվիրակությունը կմեկնեն Պեկին։ Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Պեկինում և Չենդուում։