Բաժիններ՝

Ճապոնիան և Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ կործանիչ ավիացիայի զորավարժություններ են սկսել

Ճապոնիան և Ֆրանսիան մեկնարկել են կործանիչ ինքնաթիռների՝ պատմության մեջ առաջին համատեղ զորավարժությունները։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության խթանումը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի աճող ռազմական ներկայության պայմաններում։

Զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 29-ը։ Դրանց մասնակցում է Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի երեք F-15 և երկու F-2 կործանիչ և Ֆրանսիայի օդատիեզերական ուժերի երկու Rafale կործանիչ։

Զորավարժությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մյուս անդամներն ընդլայնում են իրենց պաշտպանական համագործակցությունը Տոկիոյի հետ։ 2022 թ․-ից սկսած՝ Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը կործանիչների համատեղ զորավարժություններ են անցկացրել Գերմանիայի և Հնդկաստանի հետ։

Հաջորդ շաբաթ նախատեսվում են նման զորավարժություններ Իտալիայի, իսկ օգոստոսի վերջին՝ Ավստրալիայի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31