ԵՄ անդամ երկրներից ապաստան հայցող թուրք քաղաքացիների թիվն աճել է 150%-ով
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Թահսին Թահրանն անդրադարձել է Թուրքայից Եվրամիության (ԵՄ) անդամ երկրներ ապաստանի դիմում ներկայացրած քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թահսինը նշել է, որ 2022-ին նախորդ տարվա համեմատ դիմումների քանակն աճել է 150%-ով:
«Եվրամիության երկրներից ապաստան խնդրելու դիմումների քանակով Թուրքիան երրորդն է՝ Սիրիայից և Աֆղանստանից հետո: 2023-ի սկբից ի վեր դիմումների քանակը հասել է 26.000-ի»,-հավելել է ԺՀԿ փոխնախագահը:
Նշենք, որ մինչ 2021-ին ԵՄ անդամ երկրներից ապաստան հայցող թուրք քաղաքացիների թիվը հասնում էր շուրջ 20.000-ի, 2022-ին ապաստանի համար 1-ին անգամ դիմող Թուրքիայի քաղաքացիների թիվը կազմում էր 58.000։