Կենտրոնական Ասիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են Աֆղանստանում անվտանգության ապահովան թեման
Կենտրոնական Ասիայի երկրների և ԱՄՆ-ի ներկայացուցիչները C5+1 ձևաչափով Աստանայում քննարկել են Աֆղանստանում անվտանգության ապահովման և այդ երկրին մարդասիրական օգնության տրամադրման հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։
«Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում տեղի ունեցած նստաշրջանի շրջանակներում Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննարկել են մարդասիրական օգնության տրամադրմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Աֆղանստանի հետ միջազգային համագործակցությանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը և ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր», – հաղորդել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում։
C5+1-ը, որը հիմնադրվել է 2015 թվականին, ԱՄՆ-ի հետ տարածաշրջանի հինգ երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) փոխգործակցության տարածաշրջանային դիվանագիտական հարթակ է՝ առևտրատնտեսական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: