Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների ներկայությամբ շքերթի ժամանակ նոր ԱԹՍ-ներ է ներկայացրել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հուլիսի 27-ի երեկոյան մասնակցել է Փհենյանում անցկացվող ռազմական շքերթին՝ ցուցադրելով նոր անօդաչու թռչող սարքեր։ Կորեական պատերազմի զինադադարի 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև ռուսական և չինական պատվիրակությունները: Այս մասին տեղեկանում ենք Kyodo գործակալությունից։

Շքերթի ժամանակ թռիչքներով ներկայացել են նոր լրտեսական և հարձակողական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ցուցադրվել են միջմայրցամաքային բալիստիկ Hwasong-17 և Hwasong-18 հրթիռները։

Շքերթին ներկա են գտնվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ Լի Հոնչժոնը։

Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակություններն առաջին օտարերկրյա պատվիրակություններն են, որ այցելում են Հյուսիսային Կորեա 2020 թ․-ից ի վեր, երբ երկիրը կորոնավիրուսի համավարակի պատճառով փակեց սահմանները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս