Բաժիններ՝

ՌԴ-ում հայտնել են Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարձակումը կանխելու մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։

Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակման փորձը ձեռնարկվել էր Կիևի կողմից։ Միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։

Ավելի վաղ Մոսկվայում և Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով մի քանի հարձակում է տեղի ունեցել։ Հուլիսի սկզբում հաղորդվել էր մերձմոսկովյան երեք բնակավայրերի շրջանում 5 ԱԹՍ-ի խոցման մասին։ Իսկ այս շաբաթվա սկզբին Ռուսաստանը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ճնշել էր 2 ԱԹՍ, որոնցից մեկն ընկել էր Մոսկվայի պողոտաներից մեկում, մյուսը՝ բիզնես կենտրոնի շենքի վրա։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31