Չեխիայում կալանք է դրվել ռուս միլիարդատիրոջ շքեղ հյուրանոցի վրա
Չեխիայի ֆինանսական վերլուծության վարչությունը արգելափակել է ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի ընկերությունների հաշիվները և կալանք է դրել Կառլովի Վարում գտնվող նրա հինգաստղանի Savoy Westend հյուրանոցը։ Այս մասին հայտնում CT24 հեռուստաալիքը։
Նշվում է, որ այսկերպ ուժի մեջ են մտել Չեխիայի պատժամիջոցները գործարարի նկատմամբ, որոնք սահմանվել էին հունիսի վերջին։
Աղբյուրի փոխանցմամբ, հանրապետության կառավարությունը կալանք է դրել Եվտուշենկովի ունեցվածքի վրա՝ 100 մլն չեխական կրոնի (մոտ 4,59 մլն դոլար) չափով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կառլովի Վարում գործարարի ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 500 մլն չեխական կրոն (մոտ 23 մլն դոլար):