«Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է…». Գևորգ Դանիելյան

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե «արևմուտքում» որոշել են, որ Արցախի հարցը մեկնընդմիշտ փակվել է, և այս պահին հրատապ է արդեն ադրբեջանցի իբր 65 հազար փախստականներով Սյունիքը բնակեցնելով, ավարտին մոտեցնել Հայաստանի սուբյեկտայնությունը՝ ինքնիշխանությունը ոչնչացնելու առաքելությունը, ապա չարաչար սխալվում են: Եթե այդպես է, մենք էլ այս պահին առավել հրատապ ենք համարում Նախիջևանը գոնե 365 հազար հայ փախստականներով վերաբնակեցնելու խնդիրը, հաջորդ կլինի պատմական Արցախի տարածքները և այլն:

Հայրենական բոլոր այն գործիչները և հաստիքային քարոզիչները, որոնք լուրջ դեմքով խորհուրդներ են տալիս Արցախի իշխանություններին՝ ուղիղ բանակցություններ սկսել բաքվի հետ, թող գոնե բացատրեն, թե ինչպես են պատկերացնում այդ, մեղմ ասած՝ արկածախնդրությունը, երբ բաքուն առավել, քան բացահայտ առաջնորդվում է միայն Արցախը հայաթափելու «քաղաքակիրթ» մեթոդներով՝ ա) արցախցիներին քրեական հետախուզում հայտարարելու մի հսկայական ցուցակ է կազմել, որոնց մեջ անխտիր մտնում են բանակցության բոլոր հնարավոր թեկնածուները, անգամ վարորդները և բ) աներկբա պահանջում է անհապաղ լուծարել բոլոր սահմանադրական մարմինները և պետական խորհրդանիշերը, որից հետո կմտածեն համաներման հնարավորության և սահմանների մասին, ուստի անհասկանալի է, թե ով է լիազորված լինելու ներկայացնել Արցախը և այլն:

Հ.Գ. Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31