
Բելառուսը հայտնել է Լեհաստանի կողմից իր հետ սահմանին ՆԱՏՕ-ի զինտեխնիկա կուտակելու մասին

Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի զինտեխնիկա է տեղակայում Բելառուսի հետ սահմանին:
«ՆԱՏՕ-ն շարունակում է սպառազինություն և ռազմական տեխնիկա տեղափոխել արևելք: Լեհաստանի տարածքում նկատվել է գերմանական ռազմական տեխնիկայով էշելոն, որը շարժվում էր բելառուսական սահմանի ուղղությամբ»,- նշել է Բելառուսի պետական հեռուստաալիքը՝ հավելելով, որ նկատվել են 12 Marder հետևակի մարտական մեքենա և «Դաղս» ինժեներական 4 տանկ:
Բելառուսական հեռուստաալիքը հավելել է, որ Դաշինքի ռազմական տեխնիկայի տեղափոխումը տեղի է ունենում սեփական բանակի թիվը գրեթե կրկնապատկելու Վարշավայի ծրագրերի ֆոնին։