
Իրանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

Իրանի հյուսիսում գտնվող Ալբորզի նահանգում առնվազն 2 մարդ է զոհվել ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից։
Ինքնաթիռն ընկել է նահանգի վարչական կենտրոն Քերեջ քաղաքից ոչ հեռու։ Ինքնաթիռում գտնվող 2 անձինք տեղում զոհվել են։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, ըստ նախնական տեղեկատվության՝ կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։
Fars գործակալությունը պնդում է, որ օդանավի շարժիչը շարքից դուրս է եկել վերելքի պահին։
Պատահարի վայր է ուղարկվել հատուկ խումբ՝ միջադեպի մանրամասնությունները պարզելու համար: