Բաժիններ՝

Ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռոգին, ուկրաինական ուժերը՝ Դոնեցկին․ կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի գնդակոծության հետևանքով 2 մարդ է զոհվել, 31 մարդ՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, տեղի իշխանությունները հայտնել են, որ ռուսական հրթիռներից մեկն ընկել է բարձրահարկ բազմաբնակարան շենքի վրա, մյուսը՝ ուսումնական հաստատության 4-հարկանի շենքի։

Ըստ պարբերականի՝ հրթիռակոծության է ենթարկվել նաև Խարկովի մարզը։ Հրթիռն ընկել է ձեռնարկություններից մեկի պահեստի վրա, 1 մարդ վիրավորվել է։ Եվս մեկ հրթիռ ընկել է մասնավոր տան վրա․ այնտեղ տուժածներ չկան։

Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական ուժերի կողմից իրականացված գնդակոծությունների մասին։ ТАСС-ը, հղում անելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ ծառայություններին, նշում է, որ առավոտյան ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Դոնեցկի կենտրոնին։ Զոհվել է 3 մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել։

Ըստ ТАСС-ի թղթակցի՝ քաղաքի կենտրոնում շուրջ 10 պայթյուն է տեղի ունեցել։

ՌԴ Բրյանսկի մարզի նահանգապետը հայտնել էր, որ գիշերն Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են Ներքին գործերի վարչության շենքին։ Տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31