Պակիստանում հանրահավաքի ժամանակ պայթյունից 44 մարդ է սպանվել
Պակիստանի իսլամիստական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է։
Պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմտյան Բաջաուրի շրջանում։ Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրագործել է մահապարտ ահաբեկիչը։
Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն, ըստ իշխանությունների, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ 15 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։
Հարձակման շարժառիթն առայժմ հայտնի չէ։ Անվտանգության ուժերը շղթայել են տարածքը։ Կատարվում է հետաքննություն։
«Ջամիաթ Ուլեմա-է-իսլամ-ֆազլ» խոշոր կրոնական քաղաքական կուսակցությունը, որի հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել պայթյունը, Պակիստանի խորհրդարանում իշխող կոալիցիայի մաս է կազմում