Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին չի բացառել, որ հունիսի 19-ին կարող է մեկնել շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաք, որտեղ կարող են սկսվել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին նա ասել է Ժնևում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է APT-ն։
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները շարունակում են ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները․ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 58 մարդ։ Այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հաղորդագրություն է տարածել Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում ընդունված «2025 թվականի Թուրքիայի զեկույցի» վերաբերյալ՝ այն որակելով «իրականությունից հեռու»:
Հրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շրջանակային համաձայնագրի տեքստը: Այն բաղկացած է 14 կետից, որոնք ներկայացնում ենք ստորև:
Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի մասին ընդունված 2026-ի զեկույցում տեղ են գտել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, մամուլի ազատության և ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ քննադատություններ:
Ուկրաինացիները պահում են իրենց դիրքերը նույնիսկ ռուսական շարունակական գրոհների պայմաններում: Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
Գյուլերին Բրյուսելում դիմավորել են ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Բասաթ Օզթուրքը, Բելգիայում Թուրքիայի դեսպան Գյորքեմ Բարըշ Թանթեքինը, ՆԱՏՕ-ում Թուրքիայի ռազմական ներկայացուցչության ղեկավար, գեներալ-գնդապետ Քեմալ Թուրանը, Բրյուսելում Թուրքիայի ռազմական ներկայացուցչության ղեկավար Գյորքեմ Բարըշ Թանթեքինը և ռազմական կցորդ Քեմալ Թուրանը։
Փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրումը նախատեսված էր հունիսի 19-ին Ժնևում, սակայն ԱՄՆ-ի և Իրանի նախագահները ստորագրել են փաստաթուղթը, և այն անմիջապես ուժի մեջ է մտել։
Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ բանակցություններն առաջին հերթին վերաբերում են ոչ թե բալիստիկ հրթիռներին, այլ Թեհրանի միջուկային ծրագրին:
Նա պարզաբանել է, որ հուշագիրը ստորագրվել է երկու երկրների նախագահների կողմից, ինչպես նաև հավանության է արժանացել իր կողմից՝ որպես միջնորդ։
Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։
Անօդաչուների հարձակման մասին հայտնել է նաև Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Նրա խոսքով՝ դրոնի բեկորներ են ընկել «Բելայա դաչա» առևտրի կենտրոնի տանիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 17-ին էլեկտրոնային եղանակով ստորագրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը
Նրա կարծիքով՝ Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո, որը Գազայի խնդիրը մղել էր երկրորդ պլան, տարածաշրջանի երկրները կկարողանան ավելի շատ կենտրոնանալ պաղեստինյան անկլավում ճգնաժամի կարգավորման վրա։
Ենթադրվում է, որ Իրանը կսկսի նավերից վճար գանձել նեղուցով անցման համար ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60 օրվա ժամանակահատվածի ավարտից հետո։
3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են երկու ուղղաթիռ։ Լոս Անջելեսի ոստիկանության վարչությունը գտնվում է տակտիկական տագնապի վիճակում։ Տուժածների մասին տեղեկություն չկա, հավելել է ABC-ն։
Արևմուտքը, այսպես կոչված, թիրախային երկրներում քաղաքական ռեժիմների փոփոխության համար լայնորեն օգտագործում է կեղծիքներ և ստեղծում մարդկանց կառավարելու հաղորդակցման մեխանիզմներ։
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն
Թրամփը հերթական անգամ սպառնացել է վերսկսել հարձակումները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն, որտեղ բանակցություններ կվարի ամերիկյան ղեկավարության հետ՝ դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին ընդառաջ։
Թուրքիայում վիզա ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիների խնդիրներն օրեցօր խորանում են, իսկ դրա դեմ ուղղված բողոքների թիվը՝ հասնում ռեկորդային մակարդակի։
Թեքսասի առանձին շրջաններում, ներառյալ հարավարևելյան շրջանները և ափամերձ տարածքները, սպասվում են բազմօրյա անձրևներ՝ հնարավոր զգալի ընդհանուր տեղումներով, որոնք կարող են հանգեցնել քաղաքային փողոցների հեղեղումների, փոքր գետերի հորդացման և տեղային արտակարգ իրավիճակների։
Նշվում է, որ Լեհաստանն արդեն ստորագրել է պաշտպանական համաձայնագրեր Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ և աշխատում է նմանատիպ համաձայնագրի վրա Իտալիայի հետ։
Միջոցառման ընթացքում նա նշել է, որ մշակույթըն, իր կարծիքով, ընդունակ է աստիճանաբար վերականգնել վստահության մթնոլորտը երկրների միջև՝ առանց քաղաքական որոշումների և կտրուկ քայլերի՝ հաշվի առնելով ժողովուրդների միջև առկա խոր պատմական և մարդկային կապերը։
Այն, ինչ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պարզապես մանդատագողություն է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը՝ մեկնաբանելով երեք ընտրատեղամասում հունիսի 7-ի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ-ի որոշումը, որի պատճառով ԲՀԿ-ն չի հաղթահարում ընտրական շեմը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ը պաշտոնապես դադարեցրել է թուրքական պետական «Halkbank»-ի նկատմամբ քրեական հետապնդումը, որը մեղադրվում էր Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը խախտելու մեջ։ Ինը տարի տևած բազմամյա դատական քննությունն ավարտվել է Նյու Յորքի դաշնային դատարանում գործի փակմամբ՝ առանց որևէ տուգանքի կիրառման։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Բրյուսելում անցկացվելիք ԵՄ առաջիկա գագաթնաժողովում կառաջարկի նշանակել Ուկրաինայի հարցով Եվրամիությունից միասնական բանակցող, գրում է The Guardian-ը։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն ընթերցել է 14 կետից բաղկացած փաստաթուղթը, որում շարադրված են դրույթներ Հորմուզի նեղուցի բացման, Իրանի դեմ առանձին ֆինանսական սահմանափակումների մեղմացման մասին, ինչպես նաև նշված են ապագա տեխնիկական բանակցությունների ընթացքում իրանական միջուկային ծրագրի դիտարկման վերաբերյալ ակնկալիքները։