Վախեցնելnւ և շnրթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկnւմ. Ղալիբաֆ
Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է, այն ոչ մի տեղ չի տանում, մենք չենք ընկրկում: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ նշելով ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի հիմնական խախտումները:
«Իրանի կողմից նեղուցում իրականացված կարգավորումների խախտում: Հետագա հարվածների մշտական սպառնալիքներ: Նավթային պատժամիջոցների վերականգնում: Իրանի հարավի ուղղությամբ հարվածներ: Լիբանանի դեմ շարունակվող սիոնիստական ագրեսիա»,- նշել է Ղալիբաֆը:
Ղալիբաֆը հավելել է, որ վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է, և հանրապետությանը շանտաժի ենթարկելու փորձերը ոչ մի արդյունքի չեն հանգեցնի։
«Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է։ Այն ոչ մի տեղ չի տանում։ Մենք չենք ընկրկում»,- եզրափակել է խոսնակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանին հասցված հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Իրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք նավի վրա, իբր, կատարված հարձակումների։

