Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ

Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեսիային և թույլ չի տա միջամտություն Հորմուզի նեղուցի կառավարմանը: Այս մասին հայտնել է Իրանի ԶՈՒ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռական պատասխան կտան ԱՄՆ-ի ագրեսիային և ահաբեկչական գործողություններին և ոչ մի պարագայում թույլ չեն տա նրանց միջամտել Հորմուզի նեղուցի գործերին և կառավարել այն»,- գործակալությունը մեջբերում է հրամանատարության խոսքերը։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանին հասցված հզոր հարվածների շարքի մասին՝ ի պատասխան Իրանի կողմից Հորմուզի նեղուցում երեք նավերի վրա, իբր, կատարված հարձակումների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031