Քուվեյթը և Բահրեյնը հաստատել են իրենց տարածքների վրա հարձակումները
Քուվեյթի զինվորականները հայտնել են, որ երկրի ՀՕՊ համակարգերը արձագանքել են «թշնամական հրթիռների և անօդաչու սարքերի սպառնալիքներին», հաղորդում է CNN-ը։
Բահրեյնում նույնպես հնչել են ահազանգի շչակները այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել էր ԱՄՆ-ի վերջին հարվածներին «ջախջախիչ պատասխան» տալու մտադրության մասին։
Բահրեյնում տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի շտաբը, որը պատասխանատու է Պարսից ծոցի, Կարմիր ծովի և Արաբական ծովի պարեկության համար։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր, որ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան 85 օբյեկտների։

