Խոցվել է 903 ԱԹՍ, հարված է հասցվել Կիևի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին․ ՌԴ ՊՆ

Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում 903 ուկրաինական անօդաչու թռչող սարք և ութ կառավարվող ավիացիոն ռումբ են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ռուսական զորքը նաև հարվածներ է հասցրել լոգիստիկ կենտրոններին, Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, զինամթերքի պահեստներին, ինչպես նաև ուկրաինական կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 157 շրջաններում։

Բացի այդ, այս գիշեր Ռուսաստանի զինուժը ցամաքային տեղակայման ճշգրիտ զենքով խմբային հարված է հասցրել Կիևում Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին հասցված հարվածը Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Կիևի ահաբեկչական հարձակումների պատասխանն է։

«Հարվածի հետևանքով խոցվել է «Սամսունգ-Ուկրաինա» ընկերության արդյունաբերական ձեռնարկությունը, որտեղ իրականացվում էր ցամաքային տեղակայման FP-5 «Ֆլամինգո» թևավոր հրթիռների բաղադրիչների արտադրությունն ու պահեստավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ խոցվել է նաև մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031