Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ) իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն 49 մարդ են բերման ենթարկել հուլիսի 25-ին ծայր առած անկարգությունների պատճառով, որոնց ժամանակ 59 ոստիկան է տուժել:
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նույնիսկ ոչ մեծ դոզաներով ի վիճակի է ոչնչացնելու կորոնավիրուսը:
Երաժիշտ Էլթոն Ջոնի նախկի կինը 3 մլն ֆունտ ստերլինգի հայց է ներկայացրել՝ պնդելով, որ նա խախտել է ամուսնալուծության համաձայնագիրը՝ այն ներառելով իր հուշերում և «Ռոքետմեն» կենսագրական ֆիլմում։
Հայ-ադրբեջանական սահմանին բռնկված տավուշյան սրացումը և դրա քաղաքական հետևանքները հարթելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր է գործադրում Ռուսաստանը։ Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ում մոտ ավելի վաղ հայտնաբերել էին կորոնավիրուսը, հայտնել է, որ CAVID-19-ի իր նոր թեստը բացասական է եղել:
Հուլիսի 28-ից Ռումինիայից, Բուլղարիայից Հունաստան ժամանած յուրաքանչյուր ավիաուղևոր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնած լինի: Միայն թեստի բացասական պատասխանի դեպքում ավիաուղևորները կարող են մուտք գործել Հունաստան:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 73 հազար նոր դեպք: Արդեն չորրորդ օրն է՝ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը անցնում է հազարը:
Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Վարդան Տողանյանը կոչով դիմել է ՌԴ-ում բնակվող հայերին: Դեսպանը նշել է, որ կապի մեջ են համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ, գնահատում են իրավիճակը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, հայաշատ Մոսկվա ու այլ շրջաններ:
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտնել է, որ հուլիսի 30-ին երկրում ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների:
Ուկրաինայում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հարցազրույցներից մեկում նշել է, որ չի կարող բացառել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում երկրորդ անգամ երկրի սահմանների փակումը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:
«Տղերք, հազիվ փխրուն համերաշխություն է ստեղծվել, բոլորս եռագույնի տակ հավաքվել ենք, այնպես արեք, որ տեղ ունենաք այդ եռագույն դրոշի տակ: Այլապես հարց է ծագում՝ մեր 5 զինվորականների կյանքերն Ալիևի խղճի վրա են, իսկ ո՞ւմ խղճի վրա են կորոնավիրուսի փնթի կազմակերպված պայքարի արդյունքում 900-ից ավելի զոհերը»:
Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) իշխանությունները որոշում են ընդունել քանդել հայտնի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի (1451 – 1506)՝ Գրանդ-պարկում գտնվող արձանը:
Առնվազն ես վստահաբար կարող եմ ասել, որ նա միջազգային պրոտեկտորատի տակ է: Իհարկե, 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, բայց այսօր երաշխիք ավելի շատ կա, քան երեք օր առաջ: Ընդ որում, ՄԻԵԴ որոշումն իմպերատիվ է, և այդ ակտի մեջ դատարանը, որպես կանոն, կողմերին զգուշացնում է, որ սա պարտադիր կատարման ենթակա է: Այսինքն՝ դուք պարտավոր եք ոչ միայն համագործակցել, այլև բարեխիղճ կերպով ողջ ինֆորմացիան տրամադրել:
Կորոնավիրուսային վարակի գլխավոր օջախ է շարունակում մնալ ԱՄՆ-ը, որտեղ ախտահարվածների ընդհանուր քանակն արդեն գերազանցել է 4 միլիոնը, մահացել է ավելի քան 143,8 հազար հիվանդ:
168.am-ը Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հաղթանակը նաև հայաստանյան իշխանությունների դիվանագիտական հաղթանակն է: Նա պատասխանեց. «Սա «կռիվ» է եղել բացառապես մեր համայնքի և Ադրբեջանի կողմից վարձված լոբբիստների միջև, և այստեղ այդ դափնիները, կարծում եմ, առավելապես պետք չէ տալ ուրիշներին, այլ հենց մեր համայնքին, որովհետև հենց համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքում ենք մենք հասել այս փոքրիկ հաղթանակին»:
Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրացիների ու առանց քաղաքացիության անձանց՝ հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու ֆեդերալ օրենքը, մի փաստաթուղթ, որը, մասնավորապես, բացառում է արդեն իսկ ունեցած քաղաքացիությունից հրաժարումը ու կրճատում է քաղաքացիություն ստանալու համար ՌԴ տարածքում մնալու ժամկետը:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաև Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի կարգավիճակի փոփոխությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ վերացնել Եվրամիության (ԵՄ) երկրներից արտահանման մաքսերն այն բանից հետո, երբ Airbus կորպորացիան լիովին կատարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները պետական ներդրումների կրճատման մասով՝ Ֆրանսիայի եւ Իսպանիայի իշխանությունների հետ փոխելով A350 մարդտար ինքնաթիռների նոր շարքի նախագծի շուրջը պայմանագրի պայմանները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է օգոստոսին Ջեքսոնվիլում (Ֆլորիդայի նահանգ) կառավարող Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարի միջոցառումներ անցկացնելուց, քանի որ չի ցանկանում համաքաղաքացիների համար վատ օրինակ ծառայել համավարկի լույսով:
Ճապոնիայում ձերբակալել են երկու բժշկի. նրանց կասկածում են պացիենտուհիներից մեկին էվթանազիայի ենթարկելու մեջ: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
«Հաննա» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է Մեքսիկական ծոցում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի ստեղծման մասին, քանի որ վախենում էր, որ Չինաստանն ու Ռուսաստանը հանգուցային խաղորդներ կլինեն տիեզերքում:
Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջել են փակել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում (Սիչուանի նահանգ, Հարավ – արեւմտյան Չինաստան):
Աշխարհի խոշորագույն հումքային:աների հուլիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումների է անցկացրել հայ և ադրբեջանական սփյուռքների ներկայացուցիչների` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և «Киевская площадь» ԲԲԸ տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Գոդ Նիսանովի հետ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2021 թվականի հունվարից կգործարկի Հոնկոնգից ներգաղթյալներին ընդունելու ծրագիրը, որոնք որոշակի ժամանակաշրջան թագավորությունում ապրելուց ու աշխատելուց հետո կկարողանան ստանալ այս երկրի լիարժեք քաղաքացիություն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը հզորացնելու գործում:
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ղեկավար Ջեյմս Բրայդենսթայնը ողջունել է «Տյանվեն-1» առաջին չինական զոնդով չինական CZ-5 («Չանչժեն-5») տանող հրթիռի հաջող մեկնարկը՝ Մարսի ուսումնասիրման համար: