Բաժիններ՝

Իսրայելը կզինի ավելի քան 13 հազար կամավորի՝ հարձակումներին արագ արձագանքելու համար

Իսրայելի ոստիկանությունը կսկսի զինել քաղաքացիական կամավորներին՝ ամբողջ երկրում ապահովելու արագ արձագանքում հարձակումների կամ ճգնաժամային իրավիճակների դեպքում։ Այս մասին հաղորդել է The Telegraph պարբերականը։

Իսրայելի ոստիկանության գլխավոր տեսուչ Կոբի Շաբթայը և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարել են, որ «որոշում են ընդունել՝ ստեղծելու արագ արձագանքման ստորաբաժանումներ, որոնք Իսրայելի բոլոր քաղաքներում կգործեն ոստիկանության հովանու ներքո»։

«347 նոր ստորաբաժանումները կհամալրվեն 13 200 կամավորներով, որոնք կստանան հրացաններ և պաշտպանիչ հանդերձանք», – մեջբերում է պարբերականը երկու գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության տեքստը։

Իսրայելի ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր 6000 հրացան գնելու մասին՝ սահմանամերձ քաղաքներում և ավաններում տեղակայված արագ հակազդման 566 նոր քաղաքացիական ստորաբաժանումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս