Ֆրանսիական «Le Monde» պարբերականը «Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով ուշագրավ հոդված է հրապարակել, որը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ում մինչեւ տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Բուլղարիայի բժիշկները վերջին օրը երկրում արձանագրել են կորոնավիրոսով ախտահարման 204 դեպք՝ 85-ով ավելի, քան մեկ օր առաջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զորքերը Մերձավոր Արեւելք ուղարկելու եւ այդ տարածաշրջանում հակամարտություններին միջամտելու՝ Վաշինգտոնի որոշումը համարել է մեծագույն սխալը երկրի պատմության մեջ:
Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս 16-րդի առողջական վիճակն անհանգստանալու առիթ չի տալիս:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Իսպանիայի` գահից հրաժարված թահավոր Խուան Կառլոս 1-ինը որդուն` Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին հայտնել է երկիրը լքելու որոշման մասին:
Օգոստոսի 3-ին ոսկու գինը սակարաններում նորացրել է ռեկորդային առավելագույնը աշխարհի մի շարք տարածաշրջաններում ճգնաժամի վերսկսման երկյուղների ֆոնին, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ:
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան եւ Եվրամիության երկրները պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 1,3 միլիարդ չափաբաժին գնելու շուրջ, որը դեռ չի ստեղծվել:
Թուրքիայի նախագահի խոսնակը բացահայտել է տավուշյան սրացմանը հաջորդած Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի բովանդակությունը, ըստ էության, հաստատելով ավելի վաղ մամուլում և փորձագիտական հանրության շրջանում առկա կասկածները Թուրքիայի՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում որոշակի դերակատարություն ստանձնելու հավակնության վերաբերյալ։
Հուժկու պայթյուն է տեղի ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների խումբն ավարտել է աշխատանքը Չինաստանում:
Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթթին օգոստոսի 3-ին պաշտոնաթողության խնդրագիր է ներկայացրել երկրի վարչապետ Հասան Դիաբին:
Ամերիկյան Porter հրթիռակիր Էմսինեցն օգոստոսի 3-ին սկսել է անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ Ուկրանիայի նավատորմի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների նավերի հետ համատեղ Sea Breeze – 2020 զորավարժություններից հետո: Sea Breeze – 2020 ուկրաինա-ամերիկյան զինավարժանքները Սեւ ծովի ջրատարածքում տեղի են ունեցել հուլիսի 20-ից մինչեւ 27-ը: Մասնակցությանը ներգրավված էին շուրջ 2 հազար մարդ ինը երկրներից, ավելի […]
Իսրայելի զինվորականները հայտնել են Սիրիայի հետ սահմանին ահաբեկիչների՝ պայթանյութ տեղադրելու փորձերը կանխելու մասին:
Հնդկաստանի ցամաքային զորքերի հրամանատարության ներկայացուցիչները Չինաստանի զինվորականների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում պնդում են չինական զորքերի լիակատար եւ շուտափույթ հետքաշումն Արեւելյան Լադաքում փաստական վերահսկողության գծից:
Առնվազն 20 մարդ է զոհվել Ջելալաբադ քաղաքում՝ Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոնում, բանտի վրա հարձակման հետեւանքով:
Կորեայի Հանրապետությունում սաստիկ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանիքների զոհերի թիվը հասել է վեցի, եւս ութ մարդ համարվում է անհայտ կորած:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն օգոստոսի 3-ին գերազանցել է 18 միլիոնը:
Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է արաբական աշխարհում առաջին ատոմակայանի՝ «Բարաքա»-ի գործարկման մասին:
Իսպանիայում ավելի քան 1 միլիոն մարդ առանց աշխատանքի է մնացել ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցություններում վերջին երկու տարիներին արձանագրվող լավատեսությունը մի օր պետք է վերածվեր նման իրավիճակի, քանի որ այդ լավատեսությունն անհիմն ու անմտածված էր։
Գերմանիայի տնտեսությունը 2020 թվականի երկրորդ եռամսյակում 10,1 տոկոսով կրճատվել է նախորդ եռամսյակի համեմատությամբ. դա առավելագույն անկումն է ցուցանիշի հաշվառման սկզբից ի վեր:
Եվրամիության (ԵՄ) համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), երկրորդ եռամսյակում, 2019 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, նախնական գնահատմամբ, նվազել է 14,4 տոկոսով:
Հզոր տեղատարափ անձրեւները, որոնք հուլիսին ընդգրկել էին Ճապոնիայի տարբեր շրջանները, երկրի գյուղատնտեսությանը հասցրել են 105,8 միլիարդ իենի (շուրջ 1 միլիարդ դոլարի) չափով վնաս:
ԱՄՆ-ի կառավարությունը 2,1 միլիարդ դոլար կտրամադրի Ֆրանսիայի Sanofi դեղագործական կորպորացիային եւ Մեծ Բրիտանիայի GSK (GlaxoSmithKline) ընկերությանը, որոնք համատեղ պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի դեմ:
Comex սակարանում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) սակարկությունների ընթացքում ոսկու գինը գրեթե 2 տոկոսով աճել է նախորդ առեւտրաշրջանի փակման մակարդակի նկատմամբ եւ հասել 2 005,4 դոլարի ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց, վկայում են առեւտրահարթակի տվյալները Երեւանի ժամանակով 11:01-ի դրությամբ:
Համագործակցություն, անշուշտ, կա, բայց չունի համակարգված և շարունակական բնույթ։ Շատ հաճախ այն տեղի է ունենում հատուկ հարցերի, ընդհանրապես, հրատապ խնդիրների օրակարգով, և սա մեծապես կախված է տվյալ երկրում ՀՀ դեսպանի պատրաստակամությունից և այդ համագործակցության կազմակերպման կարողականությունից: Բաղձալին կամ իդեալականը, անշուշտ, նման համագործակցության ընդհանուր ռազմավարական հայեցակարգ ունենալն է: Գիտեմ, որ հեշտ չէ, ոչ էլ անպայմանորեն կերաշխավորի համագործակցության արդյունավորումը: Բայց միգուցե կստեղծի ինչ-որ սկզբունքային ենթահող կամ ընդհանուր ուղեցույց համագործակցության կանոնավորում և շարունակականություն ապահովելու համար՝ պետական քաղաքականության մակարդակով և անկախ օրվա իշխանություններից:
Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է միջամտի արաբական երկրների գործերին:
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը նախատեսվում է սկսել բուժաշխատողներից և ուսուցիչներից: