
Շոլցը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումը Գերմանիայի խնդիրն է համարել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի խնդիրը Իսրայելի գոյության և անվտանգության ապահովումն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Իսրայելի և նրա քաղաքացիների անվտանգությունը Գերմանիայի պետական քաղաքականության պարադիգմն է: Գերմանիայի կառավարությունը գործում է այդ սկզբունքին համապատասխան»,-ասել է Շոլցը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Նա հավելել է, որ Բունդեսթագի բոլոր կուսակցությունները պաշտպանում են այդ դիրքորոշումը:
Միևնույն ժամանակ նա կրկին հավաստիացրել է, որ Գերմանիան պաղեստինա-իսրայելական հակամարտությունում կարող է միայն Իսրայելի կողմից դիրքավորվել: Նա նշել է, որ Գերմանիան ամենավճռական կերպով դատապարտում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների արյունարբու և դաժան հարձակումը Իսրայելի վրա:
«Միանգամայն ակնհայտ է, որ Իսրայելը միջազգային իրավունք ունի դիմակայելու այդ ահաբեկչությանը: Յուրաքանչյուր պետություն պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին»,-ամփոփել է Շոլցը: