«Խագուպիտ» թայֆունը օգոստոսի 6-ի առավոտյան հորդառատ աանձրեւներ կբերի Պրիմորիե, իսկ օգոստոսի 7-ին կտեղաշարժվի Սախալին, որտեղ կառաջացնի տեղատարափներ ու փոթորկալի քամի:
Լիբանանում Բելգիայի քաղաքացի է զոհվել Բեյրութի նավահանգստոում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Լիբանանի իշխանությունները պլանավորում են օգոստոսի 4-ին Բեյրութում որոտած պայթյունի հանգամանքների հետաքննությունն ավարտել հինգ օրում:
Չեխիայի Հանրապետությունը Բեյրութ կուղարկի փրկարարների խումբ, որոնք մասնագիտացած են շենքերի փլվածքներում մարդկանց որոնումների գործում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալրդ Թրամփը Լիբանանում տեղի ունեցած պայթյունը որակել է «գրոհ», թեեւ պայթյունի հիմնական վարկածն ահաբեկչությունը չէ, այլ պայթուցիկ նյութերի բռնկումը Բեյրութի նավահանգստում: «Կարծես, թե դա ահավոր գրոհ է եղել»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսում:
Վիետնամում կորոնավիրուսով վարակման քսան նոր դեպք է արձանագրվել մեկ օրում:
Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակումից հետո մահացած մարդկանց թիվն օգոստոսի 5-ին հասել է 700 647-ի: Այդ մասին են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկները, որոնք հիմնված են երկրների դաշնային եւ տեղական իշխանությունների տեղեկատվության վրա:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Առնվազն մեկ մարդ է զոհվել, և մի քանիսը տուժել են ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում Isaias փոթորկից առաջացած տորնադոյի հետևանքով:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Լիբանանի նախագահ Միշել Աունը Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել:
Գամալեյայի անվան ազգային ուսումնասիրությունների կենտրոնը պլանավորում է երեխաների վրա COVID-19-ի պատվաստանյութի հետազոտությունն սկսել հաջորդ տարվա հունվար-փետրվարին:
Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որի մասին այդքան շատ նախազգուշացնում էին փորձագետներն, արդեն սկսվել է:
Պայթյունի ալիքի հետևանքով վնասվել է նրա տունը, որտեղ էլ եղել է լրագրողը:
Ժամեր առաջ Լիբանանը ցնցած պայթյունի հետևանքով զոհերի թվում է նաև լիբանանահայ քաղաքական գործիչ՝ Նազար Նաջարյանը։
«Մի պատմությունն ասում է, որ նավահանգստի շուրջ ինչ-որ հրդեհ է առաջացել, որը չեն կարողացել վերահսկել, հասել է նավահանգստի պայթուցիկներով լեցուն բեռնարկղին: Բայց գործված ավերը ավելի լուրջ բանի մասին է վկայում: Մյուս պատմությունն այն է, որ հրեական ինչ-որ օդանավ ռումբ է արձակել Հեզբոլլահին պատկանող ինչ-որ զինամթերքի դեպոյի վրա»:
Հարավային Կորեայում COVID-19-ով վարակված 106 պացիենտներից չորսը, որոնք ընդունել են «Ռեմդեսիվիր» ամերիկյան փորձնական դեղամիջոցը, ունեցել են այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ լյարդի մեծացումը եւ ցանը՝ մաշկի վրա:
Լիբանանի Բեյրութ քաղաքի նավահանգստում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում:
Տավուշյան սրացման ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդն ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Դեսպան Հոգլանդը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն Քովիդ-19-ի հետ կապված, բայց այդ նույն խնդիրներն ունեն նաև ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը։
Ռուսաստանն ընդգրկվել է այն երկրների ցուցակի մեջ, որոնց քաղաքացիները կկարողանան մուտք գործել Չեռնոգորիա՝ առանց որեւէ լրացուցիչ պայմանների, որոնք կապված են COVID-19-ի համավարակի հետ:
Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) զինված ուժերն ավարտել են անհրաժեշտ բոլոր նախապատրաստությունները Սիրտ եւ Ալ-Ջուֆրա քաղաքների վրա հարձակվելու համար:
«Ալ-Վաթան» սիրիական թերթը հաղորդում է, որ չորս խաղաղ բնակիչներ են զոհվել օգոստոսի 3-ի երեկոյան Գոլանի բարձունքների Կունեյտրայի շրջանում Իսրայելի բանակի հարվածների հետեւանքով:
«Իսաիաս» փոթորիկը, որն առաջացել է Ատլանտյան օվկիանոսում եւ մոլեգնել Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափին, օգոստոսի 4-ին թուլացել է մինչեւ արեւադարձային մրրիկ:
Բեռլինում օգոստոսի 4-ին անհայտ անձինք հարձակվել են ինկասատորական ավտոմոբիլի վրա, լսվել են կրակոցներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ամերիկացի զինծառայողների թվաքանակը Աֆղանստանում մոտ ժամանակներս կկրճատի մինչեւ չորս հազար:
Իսրայելի պաշտպանության բանակը օգոստոսի 3-ի երեկոյան մի շարք հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում սիրիական կառավարական ուժերի դիրքերին:
Գահից հրաժարված Խուան Կառլոս Առաջինը, որը հայտարարել է Իսպանիայից հեռանալու որոշման մասին, արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում:
ՉԺՀ-ում պատրաստվել են «վատագույն սցանարի», երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը: Այդ մասին հայտնել է Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը:
Ճապոնիայում առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ: