Երևանում մահացել է ՀՀ-ում ՌԴ ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալը

Երևանի իր աշխատավայրում մահացել է Հայաստանում ՌԴ ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Այս մասին տեղեկացնում են ռուսալեզու թելեգրամյան ալիքները։

Ըստ հրապարակումների՝ այս տեղեկությունը հաստատել են ներկայացուցչությունից։

«Պոնոմարյովը 37 տարեկան էր։ Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասված է հրապարակման մեջ։

Shamshyan com-ի փոխանցմամբ՝  հոկտեմբերի 17-ին, ամը 09:40-ի սահմաններում Արաբկիր շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մանուշյան փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031