Սեւազգեստ անհայտ անձինք հարձակվել են ոստիկանության գործողությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա. հինգ մարդ տուժել է:
Միացյալ Նահանգների իշխանությունները բանակցություններ են վարում Փորթլենդից (Օրեգոնի նահանգ) դաշնային ուժային գերատեսչությունների աշխատակիցներին դուրս բերելու շուրջը:
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում առնվազն հինգ մարդ է վիրավորվել ոստիկանական տեղամասի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
Հուլիսի լույս 29-ի գիշերն ինքնաշեն պայթուցիկ սարք է գործել Պիրեա նավահանգստային քաղաքի Պապանաստասիու փողոցում՝ նավագնացային ընկերության մոտքի մոտ, ոչ ոք չի տուժել:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարությունն իրականացնում է էքսպանսիոնիստական քաղաքականություն, իսկ կրոնական գործիչները ձգտում են վերադարձնել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանը:
Իսրայելն ու Եվրասիական տնտեսական միությունն առաջընթաց են գրանցել ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրման հարցում:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խորհրդարանին առաջարկել է մինչև հոկտեմբեր երկարաձգել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի ռեժիմը:
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 865 հազարից:
Remington Outdoor հոլդինգը, որի մեջ էմտնում ԱՄՆ-ի՝ հրազեն եւ ռազմամթերք արտադրող հնագույն եւ խոշորագույն ընկերություններից մեկը՝ Remington Arms-ը, հուլիսի 27-ին սնանկության դիմում է ներկայացրել:
Օդի սաստիկ աղտոտումը կարող է հանգեցնել կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացության մակարդակի բարձրացման:
Կովկասում Թուրքիան ունի ազդեցություն, Ռուսաստանը՝ ևս, բայց նրանք դեռ գործում են ոչ թե առճակատման, այլ համագործակցության ռեժիմում։ Թուրքիայի նախագահն այդ զանգով փորձում է հիշեցնել տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով իր ներկայության մասին, «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի տրամաբանությամբ է փորձում գործել Թուրքիան, իսկ Ռուսաստանը, չցանկանալով որևէ բախում Արցախյան հակամարտության գոտում, փորձում է հանդես գալ՝ որպես հավասարակշռող ուժ, և դատելով հաղորդագրության բովանդակությունից, ՌԴ-ն նշել է հակամարտության կարգավորման կարևոր ասպեկտները, որ այն չունի ռազմական լուծում, ինչն ուղերձ էր նաև Էրդողանին։
Արդարադատության նախարար Զբիգնև Ժիոբրոն ասել է, թե այն փաստաթուղթը, որն հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ, «վնասակար» է, քանի որ դպրոցներից պահանջվում է երեխաներին սովորեցնել գենդերի մասին: Նա ավելացրել է, որ երկրում վերջին տարիներին ներդրված բարեփոխումները կանանց համար բավարար պաշտպանություն են ապահովել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի նշանները Եվրոպայի երկրներում:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն Իսրայելին մեղադրել է Լիբանանի պետության ինքնիշխանության դեմ ոտնձգությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւի խախտման մեջ, որը հրադադարի ռեժիմ է սահմանել լիբանանա-իսրայելական սահմանին 2006 թվականի ամռան հակամարտությունից հետո:
«Իհարկե, բոլորն անհանգստացած են այս ամենով, ինչին ականատես ենք: Երկրներում առկա են բավարար խնդիրներ, և շատ ցավալի է, որ ուժի կիրառում է արձանագրվում, հատկապես հարաբերական հանգստության երկար ժամանակահատվածից հետո: Առավել մտահոգիչ է, որ բախումներն արձանագրվում են երկրների միջև սահմանին, որը հեռու է հակամարտության գոտուց: Սա ցույց է տալիս, որ հակամարտության սպառնալիքները պարզապես չեն սահմանափակվում միայն այդ գոտիով, այլ ընդգրկում են երկու երկրների մյուս մասերը ևս: Դա շատ անհանգստացնող է այդ առումով:
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԺ ՄԿ) հուլիսի 28-ին ընդունել է Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը:
Միջազգային ճամփորդությունների վրա դրված արգելքը չի կարող ուժի մեջ մնալ անժամկետ: Սակայն պետք է ավելին արվի երկրների միջեւ սահմանին կորոնավիրուսի տարածման հնարավորությունը կրճատելու ուղղությամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Մալայզիայի Գերագույն դատարանը հուլիսի 28-ին նախկին վարչապետ Նաջիբ Ռազաքին մեղավոր է ճանաչել SRC International պետական ներդրումային հիմնադրամում տնտեսական հանցագործությունների գործով նրա դեմ առաջադրված մեղադրանքների բոլոր հոդվածներով, հայտարարել է դատավոր Մոհամադ Նազլանը:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ) իր կայքում հրապարակել է Թուրքիա, Մեծ Բրիտանիա եւ Տանզանիա մուտք գործելու նոր կարգերը:
Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը երկրում ազգային աղետի ռեժիմ է հայտարարել՝ համավարակի հետեւանքների դեմ պայքարի նպատակով վարկ ստանալու համար:
Հուլիսի 27-ին բիթքոյնի փոխարժեքն այս տարվա հունիսի սկզբից ի վեր առաջին անգամ հաղթահարել է 10 հազար դոլարի հոգեբանական սահմանագիծը:
Գերմանիան երրորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի առաջատար տերությունների վարկանիշում՝ ավելի քան 10 տոկոսային կետով առաջ անցնելով ԱՄՆ-ից:
«ՌԴ-ում հայերի գործողություններում չկար կազմակերպվածություն, թեև կարող էր լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով տավուշյան սրացումից հետո ՌԴ տարածքում գրանցված հայ-ադրբեջանական ազգամիջյան միջադեպերին ու անկարգություններին։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 16 միլիոն 450 հազարը:
Սեւ ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները, զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով:
«Հաննա» փոթորկի հարվածը քանդել է այն պատի մի հատվածը, որն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանի վրա կառուցվել էր անօրինական միգրացիան զսպելու համար:
Իսպանիայի Անդալուսիայի Ինքանավար Մարզում հուլիսի 27-ին ուղղաթիռ է կործանվել:
Հնդկաստանի արեւեքում եւ հյուսիս – արեւելքում անցած օրը հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 110-ի: Հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով երկրի արտակարգ ծառայությունները:
Չինաստանում պաշտոնապես փակել են Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը:
Միացյալ Նահանգների իշխանությունները դժգոհություն են հարուցել Չինաստանի հարավ – արեւմուտքի Չենդու քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության արձակված տեղացի անձնակազմի շրջանում, քանի որ այն փակվելուց առաջ «մինչեւ վերջ չեն վճարել փոխհատուցումները»: