Բաժիններ՝

Հնդկաստանում հրավառ նյութերի երկու խանութում պայթյունների հետևանքով կա 11 զոհ

Հնդկաստանի Թամիլ Նադուի նահանգում հրավառ նյութերի 2 մանրածախ խանութներում պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ 9 կին։ Եվս 2 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է NDTV պարբերականի հրապարակումը։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Սիվասակի քաղաքում ստուգվում էին նմուշները։ Քաղաքը հայտնի է հրավառ նյութերի և լուցկիների գործարաններով։

Ոստիկանության հաղորդմամբ՝ խանութներն ունեին համապատասխան լիցենզիա։ Կատարվում է հետաքննություն։

Թամիլ Նադուի նահանգում հրավառ նյութերի կետերից մեկում պայթյուն էր տեղի ունեցել նաև հոկտեմբերի 9-ին՝ 10 մարդու կյանք խլելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031