ՀՀ-ի դաշնակիցները ոչ միայն չեն օգնել, այլև իշխանությունը տապալելու կոչեր են արել. Փաշինյան

Այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր ԼՂ-ից փախչում էին ՀՀ, անվտանգության ոլորտի դաշնակիցները ՀՀ-ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխություն անելու և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում։ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան հենց այդ ժամանակ, երբ Ադրբեջանը ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա ծրագրի` լայնածավալ հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա։

Ըստ Փաշինյանի` հայ ժողովրդին այս օրերին հաջողվեց համախմբվել հանուն իր անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության և պետության դեմ ուղղված հերթական դավադրությունը ձախողվեց։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031