Salon.com-ը հաղորդեց, որ «2018 թ․ Թրամփի կողմնակից պաշտոնյաները ոչ առևտրային «Քաղաքների վերածննդի դաշինք» (URC) անվամբ վիճահարույց կազմակերպությունից, որը վերջերս կորցրել էր հարկերից ազատված բարեգործական կազմակերպության կարգավիճակը և այս տարվա սկզբին հայտնվել թերթերի վերնագրերում՝ սևամորթ ընտրողներին կասկածելի կանխիկ գումարներ բաժանելու համար, նպաստել են ոչ պաշտոնական օտարերկրյա ազդեցության քարոզարշավին Թուրքիայի ազդեցիկ մարդկանց անունից»:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարյուր միլիոն չափաբաժին մատակարարել Հնդկաստանի դեղագործական ընկերությանը:
Հայաստանի համար Մերձավոր Արևելքը մշտապես եղել է կենսական շահերի ապահովման գոտի, տարածաշրջան, և նախարարի այցը Եգիպտոս կարևոր էր, սակայն շատ ուշացած։ Ինչո՞ւ է երկուսուկես տարի անց Հայաստանի գործող կառավարության արտաքին քաղաքականության պատասխանատուն նոր հիշում Մերձավոր Արևելքի մասին, ինչո՞ւ այդ կոնտակտները ավելի վաղ չէին սկսվել, և ինչո՞ւ են սպասել գեոպոլիտիկ սպիրալի հերթական պտույտին ու լարվածությանը, որպեսզի վերջապես հայացք նետեն անմիջապես մեր հարևանությամբ գտնվող հսկայական աշխարհաքաղաքական ռեգիոնի վրա, որի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության վրա նույնպես հսկայական է։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի արտգործնախարարությունների ղեկավարներ շեյխ Աբդալա բեն Զայիդ Ալ Նահայանը եւ Աբդել Լաթիֆ ազ Զայանին սեպտեմբերի 15-ին ստորագրել են հարաբերությունների նորմալացման համաձայնագրեր:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ աշխարհում կրկին կարող են ավելի ընդգրկուն միջոցառումներ պահանջվել COVID-19-ի դեմ պայքարի գործում, դա կախված կլինի վիրուսի փոխանցման սցենարից:
2020 թվականի երկրորդ եռամսյակում Եվրամիության (ԵՄ) երկրների միագումար համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը կազմել է տարեկան հաշվարկով 12 տոկոս կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի ֆոնին
Սեպտեմբերի 16-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ծովեզերքից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ծառայության տեղեկատվությամբ՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տադինե բնակավայրից մոտավորապես 383 կիլոմետր դեպի հարավ – արեւելք, բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 7,5 հազար մարդ: Օջախն ընկած է եղել 118 կիլոմերտր խորության վրա: Այս պահին ցունամիի սպառնալիք […]
ՌԴ Սամարայի մարզի Կինելի շրջանում շարունակում է գործել Ուզբեկստանից աշխատանքային միգրանտների ժամանակավոր կեցության վրանային ճամբարը. այստեղ հավաքվել է արդեն 4282 մարդ:
Առաջատար միջազգային ինստիտուտները, ինչպիսիք են Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, «կաթվածահար են լինում եւ բարենորոգության կարիք ունեն»:
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից սկսել են հրթիռներ արձակել Իսրայելի վրա Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի հետ Վաշինգտոնում հաշտության համաձայնագրերի ստորագրման արարողության ժամանակ, որպեսզի կանխեն հրեական պետության հաշտությունն այդ երկրների հետ:
Վենեսուելայի զինվորականները թմրանյութեր տեղափոխող ամերիկյան ինքնաթիռ են խփել:
Չեխիայում անցած օրը նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների ռեկորդային թիվ է հայտնաբերվել համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հեռախոսազրույցում քննարկել են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում փոխգործակցությունը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը համագործակցության ուղղությամբ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հոսպիտալացումը։
Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ Յոսիհիդե Սուգան սեպտեմբերի 16-ին հաստատվել է երկրի վարչապետի պաշտոնում:
Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն իր գովազդային արշավում, որը նվիրված է ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք ընտրություններին, օգտագործել է ռուսական ինքնաթիռների եւ ինքնաձիգների պատկերներով լուսանկարներ:
Ռուսաստանն աշխարհի երկրների թվում զբաղեցնում է 106-րդ տեղը կորոնավիրուսային վարակից մահացության մակարդակով:
Ինդոնեզիայի իրավապահ մամինները մտադիր են հանցավոր խմբավորումների պարագլուխներին ներգրավել կանոնների կատարման վերահսկողության համար կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով:
Չինաստանի կառավարությունը եւս մեկ տարով լրացուցիչ մաքսերից կազատի ԱՄՆ-ից ներմուծվող 16 տեսակի ապրանքներ: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Պետխորհրդին կից Հարկերի եւ տուրքերի կոմիտեի՝ սեպտեմբերի 15-ին հրապարակված հաղորդագրության մեջ։
Շվեյցարիայի Մորգես քաղաքում սեպտեմբերի 11-ին ազգությամբ թուրք 26-ամյա երիտասարդը սպանել է Պորտուգալիայի քաղաքացու։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ռուզվելտ» էսկադրային ականակիրն ուղեւորվում է Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գծով գործընկերների եւ դաշնակիցների հետ «ծովում անվտանգության ապահովման գործողություններ անցկացնելու համար»:
Միջազգային հակաահաբեկչական կոալիցիան, որն ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործում է Իրաքում եւ Սիրիայում, հերքել է Սիրիայի հյուսիս – արեւելքում ամերիկյան ռազմական ուղղաթիռի անկման մասին տեղեկատվությունը:
Սեպտեմբերի 15-ին պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի կենտրոնում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հանդես է գալիս այն պատժամիջոցները չեղարկելու օգտին, որոնք պետություններին խանգարում են պայքարել կորոնավիրուսի համավարակի դեմ։
Մոսկվայում ավելի քան 300 մարդ պատվաստում է ստացել կորոնավիրոսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների շրջանակներում. օրինակ՝ 14 տոկոսի մոտ առաջանում են թուլության գանգատներ, օրվա ընթացքում մկանային ցավեր, երբեմն ջերմություն է լինում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, մեկնաբանելով այն փաստը, որ Ռուսաստանն առաջինն է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, հայտարարել է, որ ԱՀԿ-ի փորձագետներից սպասում է հնարավոր պատվաստանյութերի եւ հետագա հանձնարարականների գնահատական։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսացել է, որ 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացին Ռուսաստանին վերագրվող միջամտության հետաքննությունն իրեն խանգարել է հարաբերություններ ստեղծել Մոսկվայի հետ եւ միասին «հիանալի գործեր» կատարել:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 29 միլիոն 259 հազարից:
Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն CNN-ի հետ զրույցում խոսել է Միջերկրական ծովում թուրք-հունակական ճգնաժամի վերջին իրադարձություններից և այդ համատեքստում պաշտոնական Աթենքի ձեռնարկած միջոցներից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տեղեկություններ կան ԿԺԴՀ-ի Յոնբենի օբյեկտում հարստացված ուրանի արտադրության վերաբերյալ: