Պակիստանի հյուսիս – արեւմուտքում մարմարի արդյունահանման հանքահորը փլվելու զոհ է դարձել առնվազն 12 մարդ, եւս վեցը տուժել է, մի քանի բանվորներ նախկինի պես մնում են փլվածքների տակ:
Դեմոկրատ Ջո Բայդենն արդեն իսկ դուրս է եկել իր կեցավայրից, որտեղ ստիպված է եղել անցկացնել իր ամբողջ ժամանակը, պայմանավորված Կովիդ19-ի համաճարակի ռիսկային խմբում գտնվելու հետ: Ամերիկյան ընտրությունների կարևոր տարրերից է համարվում ընտրողների հետ ուղիղ հանդիպումներն ու ձեռքսեղմումները: Սա իրականում բավականին բարդ է կազմակերպել համավարակի պարագայում:
Անցյալ գիշեր տուրիստական ավտոբուս է այրվել Բուլղարիայի մայրաքաղաքի մերձակայքի «Թրակիա» ավտոմայրուղում:
Իսպանիայի ոստիկանությունը Լոնդոնի աճուրդում գտել է Ժոան Միրոյի՝ տեղափոխելու ժամանակ կորած կտավը. այն վերադարձրել են օրինական տիրոջը:
Հունաստանը երկուշաբթի օրվանից երկու շաբաթով՝ սեպտեմբերի 7-ից մինչեւ 21-ը, բացում է սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար։
Մեծ Բրիտանիան մշակում է նոր օրինագիծ, որը կվերացնի Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրի հանգուցային մասերը, ինչը կարող է Բրյուսելի հետ առեւտրական բանակցությունների ձախողման վերածվել:
Ճապոնիայի հարավ-արեւմուտքի վեց պրեֆեկտուրաների ավելի քան 1,6 միլիոն մարդ անհապաղ տարհանվելու կարգադրություն է ստացել «Խայշեն» թայֆունի պատճառով:
«Անորոշության են մատնված նաև Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Մոլդավայի, Ղազախստանի քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստան և չեն կարողանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների բողոքի ակցիաներին, Վերին Լարսի անցակետում կուտակված ՀՀ քաղաքացիներին, որոնք ցամաքային ճանապարհով են ցանկանում վերադառնալ հայրենիք։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին խոստացել են կրկնապատկել ջանքերն իրենց քաղաքականությունը եվրոպականին համապատասխանության ապահովման ուղղությամբ:
Արևելյան Միջերկրականում էներգակիրների որոնման շրջանակներում Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի հորատման աշխատանքների պատճառով Անկարայի ու Աթենքի միջև ավելի խորացած լարվածությունը չի թուլանում:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավի Սան Դիեգոյի օկրուգում բնական հրդեհների մակերեսը կրկնապատկվել է եւ հասել գրեթե 4 հազար հեկտարի:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 90 802-ով, ինչը երկրում ռեկորդային օրական աճ է համավարակի ամբողջ ժամանակամիջոցում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Նիդեռլանդներին տեղավորել է այն երկրների վարկանիշի առաջին հորիզոնականում, որը կազմվել է ըստ երեխաների բարեկեցության մակարդակի: Երկրորդ եւ երրորդ դիրքերում հայտնվել են Դանիան եւ Նորվեգիան:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 500 միլիոն ֆունտ (667 միլիոն դոլար) է հատկացնում բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու նպատակով, այդ թվում նոր շտապ-թեստերի միջոցով, որոնք թույլ են տալիս հիվանդությունը որոշել 20 րոպեում:
Ավստրալիայի ոստիկանությունը լոքդաունի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տասնյակ ձերբակալություններ է իրականացրել:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 26 մլն 812 հազարը:
Մալայզայի իշխանությունները, որն ընթացիկ տարում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի նախագահն է, մտադիր են այն անցկացնել դեկտեմբերի 4-ին առցանց ձեւաչափով:
Գերմանիայի ոստիկանությունը հինգ երեխայի մարմին է գտել Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի Զոլինգեն քաղաքի բնակարաններից մեկում:
Ֆինլանդիայի տրանսպորտի նախարարությունն ուղղումներ է մշակում օրենսդրության մեջ, որոնք տրանսպորտային ընկերություններին կպարտադրեն երկիր մուտք գործող անձանցից պահանջել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք:
Եգիպտոսի իշխանությունները վերջին ամսվա ընթացքում երրորդ անգամ փոխել են արտասահմանցի ճանապարհորդների՝ երկիր մուտք գործելու պայմանները:
Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած ներքաղաքական ցնցումների, հակաիշխանական բազմամարդ ցույցերի ֆոնին ակտիվորեն քննարկվում է Բելառուսում ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ-ի ուժերով զսպելու հարցը։
BRICS-ի անդամ պետությունների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) պատվիրակությունները համաձայնեցրել են միավորման հակաահաբեկչական ռազմավարության ծրագիրը:
«Սպուտնիկ V» պատվաստանյութը կայուն հորմոնալ եւ բջջային իմունային արձագանք է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ:
Ամերիկացի որոշ նախկին պաշտոնատար անձինք եւ այն երկրների ներկայացուցիչներ, որոնք Վաշինգտոնի դաշնակիցներն են, վախենում են, թե երկրորդ ժամկետով վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը կարող է որոշում ընդունել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ափսոսում է իր կազմից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման համար: Սեպտեմբերի 4-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը։
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը խոստացել է, որ ընտրություններում իր հաղթանակի դեպքում հանդիպում կունենա Դալայ-լամայի հետ, կնշանակի Տիբեթի գործերի հատուկ համակարգող եւ չինական իշխանություններից կձգտի հասնել այնտեղ ամերիկացի դիվանագետների մուտք ունենալու հնարավորության։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հեռուստացույցն անջատում է, երբ եթերով լսում է «Ռուսաստանի հետ նախահամաձայնության» մասին, ինչպես նաեւ այդ մեղադրանքները համարել է խելացնորություն:
Կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է Միլանի հիվանդանոցներից մեկում՝ հետազոտություն անցնելու համար:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի վարչապետ Ավդուլահ Հոթին սեպտեմբերի 4-ին Սպիտակ տանը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայությամբ կմասնակցեն համաձայնությունների ստորագրման արարողությանը, որոնց բնույթը չի հաղորդվում:
Ճամայկայի կառավարող Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներն ընտրատարածքների մեծ մասում հաղթանակ են տարել երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատ) պատգամավորների ընտրություններում: