Բաժիններ՝

Բանգլադեշում հագուստի արտադրության ոլորտում աշխատողների ցույցերը շարունակվում են․ կա 3 զոհ

Բանգլադեշում արդեն երկու շաբաթ է՝ զանգվածային ցույցեր են տեղի ունենում․ հագուստի արտադրության ոլորտի հազարավոր աշխատակիցներ պահանջում են ավելի բարձր աշխատավարձ։ Ցույցերի ժամանակ իրավապահների հետ բախումների հետևանքով 3 մարդ է զոհվել։

Նշվում է, որ տվյալ ոլորտում աշխատում է 4 միլիոն մարդ, որոնք ստանում են ամսական 95 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ։ Պետության համապատասխան խորհուրդը աշխատակիցներին առաջարկել է աշխատավարձի բարձրացում մինչև 113 դոլարի, սակայն արհմիությունները չեն համաձայնել և պահանջում են ամսական 208 դոլար աշխատավարձ։ Ոլորտի աշխատակիցները հագուստ են արտադրում այնպիսի հայտնի ապրանքանիշների համար, ինչպիսիք են H&M-ը, Zara-ն, Puma-ն, Gap-ը, Levi’s-ը և այլն։

Չինաստանից հետո աշխարհում երկրորդ ամենախոշոր հագուստ արտադրող երկրում ցույցերի պատճառով փակվել են բազմաթիվ արտադրամասեր։ Նոյեմբերի 9-ին իրավապահների հետ բախումները լուրջ բնույթ են կրել։ Ոստիկանների կողմից ռետինե փամփուշտների և արցունքաբեր գազի կիրառման հետևանքով տասնյակ մարդիկ հիվանդանոցում են։ Ցուցարարները նույնպես անկարգություններ են հրահրել։

Al Jazeera-ն հաղորդում է, որ Բանգլադեշի վարչապետ շեյխ Հասինան նոյեմբերի 10-ին հրաժարվել է բավարարել աշխատավարձը բարձրացնելու՝ աշխատողների պահանջները։ Նա հայտարարել է, որ ցուցարարները պետք է ընդունեն իրենց առաջարկվող աշխատավարձը կամ «վերադառնան իրենց գյուղեր»։ Արհմիությունները մտավախություն ունեն, որ վարչապետի այս խոսքերը կարող են անվտանգության ուժերին հրահրել ավելի դաժան բռնությունների դիմել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930