Ռուսաստանին չի կարելի հաղթել․ Պեսկով

Ժամանակն է, որպեսզի Ուկրաինան հասկանա, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Կիևում և Վաշինգտոնում վաղուց ժամանակն է, որ բոլորը հասկանան՝ անհնար է հաղթել Ռուսաստանին մարտի դաշտում», – ասել է նա հեռուստալրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որը հրապարակվել է իր Telegram ալիքում։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համոզմունք էր հայտնել, որ Ռուսաստանը կհաղթի արեւմտյան հեգեմոնիայի դեմ պայքարում։

Այս կենացը նա հնչեցրել է Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցություններից հետո պաշտոնական ընթրիքի ժամանակ։

ՌԴ նախագահն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հասարակությունը միասնական է, և դա երկրի հաղթանակի գրավականն է։

Տեսանյութեր

Լրահոս