Moody’s. «2023-ին Թուրքիայի տնտեսական աճը կկազմի 4.2%»
«Moody’s» միջազգային վարկանիշային գործակալությունը զեկույց է պատրաստել 2024-2025 համաշխարհային տնտեսության մակրո ցուցանիշների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Զեկույցում նշվել է, որ գլոբալ ինֆլյացիան (գնաճը) մինչև 2025-ի տարեվերջ թիրախավորելու է G20-ի անդամ պետությունների մեծամասնության տնտեսությունը:
Նման պայմաններում Թուրքիայի տնտեսության համար 2023-ին կանխատեսվել է 4.2, 2024-ին 2.6, իսկ 2025-ին 3 տոկոս աճ:
Նշենք որ, հուլիսին Համաշխարհային բանկն էր (ՀԲ) կանխատեսում հրապարակել Թուրքիայի տնտեսական աճի վերաբերյալ:
Ըստ ՀԲ-ի՝ 2023 թվականին Թուրքիայի տնտեսության աճը կազմելու է 3.2 տոկոս: