Իսրայելի հյուսիսում օդային հարձակման ահազանգ է հնչել
Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ազդանշաններ են հնչել:
Այս մասին հայտել է Իսրայելի պաշտպանության բանակն իր «Տելեգրամ»-ի ալիքում։
«Իսրայելի հյուսիսում ազդանշաններ են հնչել»,- ասվում է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում 1400 մարդ սպանվել է, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 10 500-ը․ նրանց 40 %-ը երեխաներ են։