ՀՀ-ն ակնկալում է Եվրոպայի հետ ամրապնդել անվտանգային համագործակցությունը. ԱԽ քարտուղար

Հայաստանը ակնկալում է եվրոպական երկրների հետ ամրապնդել անվտանգային համագործակցությունը։ Այս մասին Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան–Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով` Արևմուտքի հետ ուժեղ հարաբերություններ ստեղծելու համար պետք է ուժեղ կապ լինի գործադիրի, օրենսդիրի, քաղաքացիական հասարակության և տնտեսության մեջ։

«Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի և ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երևի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել:

Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ և հավաքական Եվրոպայի, և անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ընդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը»,- նշեց Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930