Պակիստանի Կարաչի քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնվել, զոհվել է առնվազն 10 մարդ
Պակիստանի Կարաչի քաղաքում առևտրի կենտրոնում նոյեմբերի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։
Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հրդեհը սկսվել է վաղ առավոտյան Պակիստանի ամենաբազմամարդ քաղաքի առևտրի կենտրոնում:
Կարաչիի քաղաքապետ Մուրթազա Վահաբ Սիդդիկին X-ի իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 22 մարդ։
Հրդեհը մարվել է, սառեցման գործընթացը շարունակվում է: