ԶԼՄ. ՀԱՄԱՍ-ը ևս 17 պատանդի է վերադարձրել Իսրայելին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ, համաձայն ռազմական Կարմիր խաչի տրամադրած տեղեկատվության, ՀԱՄԱՍ խմբավորումը հանձնել է ևս 17 պատանդի:
ՑԱԽԱԼ-ի տվյալներով, պատանդների թվում են եղել Իսրայելի 14 և օտարերկրյա երեք քաղաքացի։
Վերջին երկու օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը պատանդների ևս երկու խումբ է հանձնել Իսրայելին՝ 24 մարդ առաջին խմբում, ևս 17հոգի՝ երկրորդում՝ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց, գրում է Times of Israel-ը։