Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը հայտնել է իր չորս հրամանատարների զոհվելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Ալ Քասսամ» բրիգադի ռազմական թևը հայտարարել է իր չորս հրամանատարների զոհվելու մասին, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ռազմական կազմակերպության հրամանատարները զոհվել են «Ջրհեղեղ Ալ-Աքսա» մարտում։ Հաղորդվում է, որ նրանց թվում են «Ալ Քասսամ» բրիգադների ռազմական խորհրդի անդամ և նրա «Հյուսիսային բրիգադի» հրամանատար Ահմեդ Ալ Գանդուրը՝ Աբու Անաս մականունով։ Կազմակերպության հայտարարության մեջ չի նշվում, թե կոնկրետ երբ և ինչ հանգամանքներում են զոհվել նրա ռազմական հրամանատարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս