Ռուսաստանը Թուրքիային համագործակցություն է առաջարկել փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում
Ռուսաստանը փոքր հզորության ատոմային էլեկտրակայանների ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության հեռանկարներ է տեսնում։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում:
«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը փոքր հզորությամբ ատոմակայանների ոլորտում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ էներգետիկան երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է, Ռուսաստանը Թուրքիային էներգառեսուրսների կայուն հոսք է մատակարարում։