Բաժիններ՝

Կիև այցելած Լատվիայի նախագահը ստիպված է եղել իջնել ռմբապաստարան, որտեղից լուսանկար է հրապարակել

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը լուսանկար է հրապարակել Կիևի ռմբապաստարանից։ Նա լուսանկարը հրապարակել է X սոցիալական ցանցում։ Նա ստիպված է եղել ռմբապաստարան իջնել Ուկրաինայի մայրաքաղաքի վրա ՌԴ-ի զանգվածային օդային գրոհի պատճառով, գրում է News.ru-ն:

Լատվիայի նախագահը այցով Կիև է ժամանել ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին։ Նա հանդիպել է Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են մարտադաշտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայի հնարավորություններն ու պաշտպանական կարիքները, նշել է Զելենսկին Telegram-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930