«Manoogian Simone Foundation» հիմնադրամի նախագահ Քրիստինա Սիմոնը 3 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ Ստեփանակերտում առավոտյան թշնամու կողմից 1-2 հրթիռային հարվածներ է եղել, սակայն այս պահին դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ վնասներ են հասցվել Ստեփանակերտին։
Տիգրան ԱԲրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բջջային հեռախոսներով հեռախոսազրույցները պետք է կտրուկ սահմանափակել և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Հասկանալի է, որ զանգի անհրաժեշտություն լինում է, սակայն այդ դեպքում էլ պետք է անչափ զգույշ լինել՝ մանրամասներ չհաղորդել։ Դա բոլորիս անվտանգության հարցն է»։
Ստեփանակերտի խաղաղ բնակչության հրետակոծությունը. Bars Media
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող արյունալի պայքարը շատերի կողմից դիտարկվում է որպես «միջնորդավորված պատերազմ» Անկարայի և Մոսկվայի միջև, որոնք կանգնած են վաղեմի վեճի հակառակ կողմերում, գրում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հաղորդելով, որ այս հակամարտությունում իր ուղղակի ներգրավվածությունն ունի նաև Թուրքիան, որը Սիրիայից ահաբեկիչներ է հավաքագրում և նրանց ուղարկում Լեռնային Ղարաբաղ։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:
Իսրայելի Պաշտպանության նախարար Բեննի Հանցը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայի հյուսիսում և Միջերկրական ծովի արևելյան մասում տարածաշրջանային խաղաղությանը:
Փորձագետները պարզել են այն երկրները, որոնց տնտեսությունը COVID-19-ի տարածման հետ կապված տուրիստական հոսքերի կրճատումների պատճառով ամենից շատն է տուժել:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի համար «Մինոգա» նորագույն ուղղաթիռի փորձնական նմուշը կստեղծվի եւ օդ կբարձրանա 2025 թվականին:
Շանհայի իշխանությունները մինչեւ 2020 թվականի վերջը կարգելեն չքայքայվող պլաստիկից միանգամյա առարկաների արտադրությունը, վաճառքն ու օգտագործումը հասարակական սննդի, հյուրանոցային գործարարության եւ էլեկտրոնային առեւտրի օբյեկտների համար:
Նոր տիպի կորոնավիրուսով վարակումների ալիքը Հանրապետական կուսակցության անդամների շրջանում, հավանաբար, սկսվել է սեպտեմբերի 26-ին Սպիտակ տան Վարդերի պարտեզում կայացած միջոցառումից հետո, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամի պաշտոնին յոթերորդ օկրուգի վերաքննիչ դատարնի դատավոր Էմի Քոնի Բարետին առաջադրելու՝ իր որոշման վերաբերյալ:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 12 հազար 872. սա ռեկորդային թիվ է համավարակի սկսվելուց ի վեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտությանն գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցազրույց է տվել ֆրանսիական «Ֆրանս24» միջազգային լրատվական հեռուստաալիքին:
«Ցավոք, պետք է նշեմ, որ չնայած Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արձագանքներին, որոնք ողջունելի են, և Միացյալ Նահանգներում էլ կան հստակ մեսիջներ, որոնք ասում են, որ արտաքին ուժերը պետք է չմիջամտեն այս հակամարտությանը և ռազմական գործողություններին, այդուհանդերձ միջազգային հանրության գործողությունները հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Այս փուլում ընդհանուր առմամբ բավարարվում են հայտարարություններով, չկան հստակ գործողություններ իրական կյանքում։ Այդ պատճառով էլ հայկական կողմն ապավինում է իր սեփական ուժերին և զինված ուժերին»,- հավելեց Կարեն Վերանյանը։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լոկալ հակամարտությունը լիովին կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի Կասպից տարածաշրջանի մեծ թվով երկրների մասնակցությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն է։
Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի խոսքով` սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը խախտել է երկար տարիների ստատուս-քվոն:
«Չեմ ասում, թե այս երկրները համաձայն են Թուրքիայի հետ, բայց Էրդողանն այդ պասիվությունից օգտվում է: Եթե Ֆրանսիան Կանադայի, Հունաստանի, Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ նախաձեռնություն սկսի ավելի աշխույժ ու կոշտ ձևով, որպեսզի Թուրքիային նստեցնեն սեղանի շուրջ և հաշիվ պահանջեն՝ ոչ միայն հարձակման, այլև տարածաշրջան ջիհադիստներ մտցնելու համար: Բացի այս ամենը, Արևմուտքի համար ոչ միայն Սիրիան է կարևոր, Լիբիան, Ղարաբաղը, բայց Արևմուտքը հասկանում է, որ գործողությունների հաջորդ թատերաբեմը Բալկանյան երկրներն են, և դա շատ վտանգավոր է Արևմուտքի համար»,- ասաց Մինասյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Նիք Լունան, որն ուղեկցում է Միացյալ Նահանգների ղեկավարին ուղեւորությունների մեծ մասի ժամանակ, վարակվել է նոր կորոնավիրուսով:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է օրվա մարտական իրավիճակը․ ՈՒՂԻՂ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է լուրերին, թե վերջերս Բելառուսը ռազմամթերք է մատակարել Ադրբեջանին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի խորացման պայմաններում բնակեցված տարածքներում պայթուցիկ ծանր զենքերի կիրառմամբ ուժգնացած հարձակումները մահացու հետևանքներ են ունենում քաղաքացիական անձանց համար։
Իսպանացի սենատոր Կառլես Մուլետ Գարսիան գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ կիսվելով Արցախից ստացված լուսանկարներով:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն Արցախի սահմանին լայնամասշտաբ պատերազմական գործողություններ է նախաձեռնել, և դրան ի պատասխան՝ այսօր ամբողջ համաշխարհային հանրության համակրանքը հայկական կողմի վրա է, տարածաշրջանի խոշոր խաղացողների մոտ էլ ձևավորել է ակնկալիք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական եւ Եվրոպական խաղերի չեմպիոն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան Արթուր Ալեքսանյանը գրառում է արել Ինստագրամում՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ահաբեկչությունն Արցախի դեմ եւ կոչ անելով ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ին ու ԵԽ-ին չլռել։
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են: Առավել համառ մարտեր են ընթանում հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում մատնվում են անհաջողության։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ևս մի գործընկեր՝ DEMYC-ը (Democrat Youth Community of Europe, Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) հայտարարություն է տարածել` խստորեն դատապարտելով ռազմական ուժի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան երկրներում, ինչպես նաև անհանգստություն հայտնել Լեռնային Ղարաբաղում կռվող ջիհադիստների ապացուցված ներկայության և արգելված զինատեսակների օգտագործման կապակցությամբ։