Հայաստանը, Թուրքիան եւ Իրաքը Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի հիմնական առեւտրային գործընկերներն են. Mehr

Արեւելյան Ադրբեջան նահանգի Արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամադ Ջաֆար Օզմային հայտարարել է, որ ընթացիկ իրանական տարվա առաջին 8 ամիսներին նահանգն արտահանել է ավելի քան 960 մլն դոլարի նավթային արտադրանք, տեղեկացրել է Mehr-ը։

Օզմայիի խոսքով՝ մարտի 21-ից մինչեւ նոյեմբերի 22-ը նավթային արտադրանքի արտահանումը նահանգի հյուսիսարեւմտյան մասից ավելացել է անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։

Նրա խոսքով՝ չնայած առեւտրի հետ կապված խնդիրներին՝ Արեւելյան Ադրբեջան նահանգի առեւտրի ոլորտի ներկայացուցիչները այս առումով ցուցաբերել են ընդունելի արդյունքներ։

Նա ավելացրել է, որ նահանգի հիմնական առեւտրային գործընկերներն են Թուրքիան, Իրաքը եւ Հայաստանը։

Նա նաեւ տեղեկացրել է, որ ընթացիկ իրանական տարվա առաջին ութ ամսում նահանգ է ներկրվել 1,06 մլրդ դոլարի նավթային արտադրանք, ինչը արժեքով եւ քաշով կազմել է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի արդյունքների 29 եւ 20 տոկոսը համապատասխանաբար։

Տեսանյութեր

Լրահոս