Բաժիններ՝

Ավելի քան 113,000 դոլար. Թաիլանդում վանահայրը յուրացրել է հավատացյալների նվիրատվությունները և փախել

Թաիլանդում խոշոր տաճարի վանահայրը յուրացրել է ծխականների նվիրատվությունները՝ 4,7 միլիոն բաթ (ավելի քան 113,000 դոլար) և փախել։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։

Նոյեմբերի 20-ին Չալոնգ Վոնչան տաճարի հաշվապահը դիմել է Սուփանբուրի նահանգի ոստիկանություն։ Նա հայտարարել է, որ երեք օր առաջ վանահայրը, վերցնելով նվիրատվությունները, հեռացել է ու անհետացել։ Նա հաշվապահին ասել էր, որ պատրաստվում է գումարը փոխանցել տաճարի հաշվին: Սակայն գումարն այդպես էլ չի փոխանցվել, իսկ ինքը՝ վանահայրը, անհետացել է։

Հաշվապահը սկսել է ստուգում և պարզել է, որ վանահայրը ոչ միայն ավելի քան 700 հազար բաթ է վերցրել որպես նվիրատվություն, այլև տաճարի հաշիվներից հանել է վերջին 300.000-ը։ Բացի այդ, փախչելուց առաջ նա խոշոր գումարներ է վերցրել տեղի 40 բնակչից։ Ընդհանուր առմամբ նա իր հետ տարել է գրեթե հինգ միլիոն բաթ։

Հաշվապահն ասել է, որ վանահորից ոչ ոք նման քայլ չէր սպասում, քանի որ նա շատ բան է արել համայնքի համար և համարվում է գերազանց ղեկավար։ Ի թիվս այլ բաների, վանահայրը տաճարում կառուցել է հանրային գրադարան՝ դրանով շահելով ծխականների առանձնահատուկ սերը։

Տեղի բնակիչները նույնպես տարակուսանք և հիասթափություն են հայտնել վանահոր արարքի կապակցությամբ, բայց հույս ունեն, որ նա շուտով կվերադառնա: Սակայն որոշ հավատացյալներ ասել են, որ վանահայրը վերջին շրջանում չափազանց նյարդային էր։ Համայնքը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով գտնել վանահորը և պարզել՝ նա իսկապե՞ս գող է, թե՞ ինչ-որ անելանելի վիճակում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս