Բաժիններ՝

Կիեւում դրոնների կենտրոնացված գրոհի հետեւանքով առանց էլեկտրականության են մնացել 77 տներ եւ 120 հաստատություններ

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 25-ին Կիեւի դեմ ՌԴ կենտրոնացված հարվածից հետո առանց էլեկտրականության են մնացել 77 բնակելի տներ եւ 120 հաստատություններ։

Այս մասին Թելեգրամում տեղեկացրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Նշվել է, որ ՌԴ հարվածի հետեւանքով Ուկրաինայի մայրաքաղաքում հոսանքազրկվել է օդային հաղորդագիծը։

Պատճառները պարզվում են, էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքները շարունակվում են։

Էներգետիկայի նախարարությունում ավելացրել են, որ գնդակոծության ժամանակ Կիեւի մարզում անջատվել են 330 կՎ օդային հաղորդագծերը, նախնախան պատճառը գնդակոծության հետեւանքով առաջացած խափանումն է, գրել է NV.ua-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել անօդաչուների կենտրոնացված գրոհի մասին Կիեւում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930