Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին. ԶԼՄ
Սիրիական Sham FM լրատվամիջոցը հաղորդում է, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանին և Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող այլ օբյեկտների:
Sham FM-ի հաղորդմամբ, ի թիվս այլ թիրախների, խոցվել է օդանավակայանի թռիչքուղին։
Հարվածների հետևանքով տուժածների մասին օպերատիվ տեղեկություններ չկան։
Վերջին տարվա ընթացքում Իսրայելը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Դամասկոսի օդանավակայանին։