Բաժիններ՝

Եգիպտոսը ստացել է Գազայի 13 պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն

Եգիպտոսը ստացել է Գազայի հատվածում պահվող 13 պատանդների և 39 պաղեստինցի բանտարկյալների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն։

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 13 իսրայելցի պատանդներ ազատ կարձակվեն։

«Եգիպտոսը ստացել է Գազայի հատվածում 13 պատանդների և 39 պաղեստինցի բանտարկյալների անուններով ցուցակ, ովքեր կազատվեն իսրայելական բանտերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախօրեին քառօրյա զինադադար սկսվեց իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև։ Առաջին փուլի շրջանակներում Իսրայելի իշխանություններին է հանձնվել 13 իսրայելցի պատանդների խումբը՝ կանայք և երեխաներ։ Իսրայելն իր հերթին ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ 24 կանանց։ Ավելի վաղ Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը հայտնել էր, որ Իսրայելը թույլ չի տա Գազայի հատվածի բնակիչներին վերադառնալ անկլավի հարավից հյուսիս, քանի որ տարածաշրջանը շարունակում է մնալ որպես պատերազմական գոտի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930