Իսրայելը ստացել է ազատ արձակվող պատանդների երրորդ խմբի ցուցակը
Իսրայելը ստացել է պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել կիրակի օրը, Times of Israel-ին հայտնել է խնդրին ծանոթ պաշտոնյան:
Վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելը տեղեկացրել է այն ընտանիքներին, որոնց հարազատները եղել են Քաթարի կողմից տրամադրված ցուցակում, որը միջնորդ է հանդես գալիս Իսրայելի և ՀԱՆԱՍ-ի միջև:
Սա կլինի քառօրյա զինադադարի երրորդ օրը։
Քաթարն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի զինադադարի հետագա երկարաձգման՝ ավելի շատ պատանդներ ազատելու համար: