Բաժիններ՝

Ճապոնիայի ափերի ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ հայտնաբերվել է 1 զոհի մարմին

Ամերիկյան ռազմածովային ուժերին պատկանող Osprey ռազմական օդանավը կործանվել է Ճապոնիայի հարավ-արևմտյան Յուկուշիմա կղզու ափերի մոտ։ Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է, որ վթարի վայրում հայտնաբերվել է 1 մարդու մարմին։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Օդանավում եղել է 8 մարդ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այն ռադարներից անհետացել է տեղի ժամանակով 14։40-ին։ Ռազմական օդանավը Ճապոնիայի արևմտյան Իվակունի քաղաքում գտնվող ռազմաբազայից մեկնում էր Կադենայի ավիաբազա։

Ըստ որոշ հաղորդումների՝ կործանման ժամանակ օդանավի ձախ շարժիչում հրդեհ է բռնկվել։

Osprey օդանավերն ունակ են թռչել և վայրէջք կատարել ուղղաթիռի պես, բայց թռչել ինքնաթիռի պես։ Դրանց մասնակցությամբ վթարներ հաճախակի են տեղի ունենում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930