ՌԴ մուտք գործող օտարերկրացիներին կարգելվի քննադատել իշխանություններին և ԼԳԲՏ քարոզչություն անել

ՌԴ իշխանությունները ցանկանում են երկիր մուտք գործող օտարերկրացիներին պարտավորեցնել՝ չվիրավորել իշխանություններին ու ԼԳԲՏ համայնքի քարոզչություն չանել։ Նման օրինագիծ է պատրաստել ՌԴ ՆԳՆ-ն: Այս մասին, ըստ tert.am-ի՝ գրում է News.ru-ն:

Մասնավորապես, 2021 թվականից մշակվող փաստաթուղթը ներկայացնում է այսպես կոչված «հավատարմության համաձայնագրի» հայեցակարգ, որը, ինչպես պնդում է գերատեսչությունը, այլ պետությունների քաղաքացիները պետք է ստորագրեն Ռուսաստանի սահմանը հատելիս։

Օրինագծի տեքստի համաձայն՝ օտարերկրացիներին կարգելվի՝

– վարկաբեկել Ռուսաստանի Դաշնության արտաքին և ներքին պետական քաղաքականությունը, պետական իշխանությունների և նրանց պաշտոնյաների աշխատանքը,

– տարածել տեղեկատվություն, որը հերքում կամ կասկածի տակ է դնում ընտանեկան արժեքները, ինչպես նաև այն փաստը, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միություն է,

– քարոզել ոչ ավանդական սեռական հարաբերություններ,

– խեղաթյուրել պատմական ճշմարտությունը խորհրդային ժողովրդի սխրանքի մասին Հայրենիքի պաշտպանության գործում և նրա ներդրումը ֆաշիզմի դեմ հաղթանակում:

Նաև, ինչպես ծրագրել է ՌԴ ՆԳՆ-ն, օտարերկրացիներից կպահանջվի վճարել Ռուսաստանից հնարավոր արտաքսման հետ կապված ծախսերը՝ համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում։ Փաստաթուղթը Պետդումա ներկայացնելու ստույգ ժամկետը չի հաղորդվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930