Տարօրինակ է՝ 2 օրվա մեջ 35 մեքենա է վերադարձվում. ԵԱՏՄ շրջանակներում հրատապ խորհրդակցություն ենք հրավիրել. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի փոխանցմամբ՝ ուսումնասիրում են «Ռոսսելխոզնադզոր»-ի հրապարակած նյութերը՝ հասկանալու համար, թե ինչքանով են հայ տնտեսվարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք ՌԴ-ն կիրառում է։

«Մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է վերադարձվում, հետո 2 օրվա մեջ կրկին այդքան մեքենա է վերադարձվում, այն դեպքում, երբ մենք՝ կարգավորումների, մատակարարները՝ իրենց որակավորումների մեջ որևէ փոփոխություն չեն արել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Քերոբյանը։

Ըստ նախարարի, Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որոշակի գործողություններ է սկսել՝ հրավիրվել է  հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա երկու օրերի ընթացքում։

«Ցանկացած տնտեսվարող ինքը ևս պետք է գնահատի, եթե ինքն ունի մի գնորդ մեկ երկրում, ապա այդտեղ կա մեկ գնորդի ռիսկ, կամ մեկ երկրի ռիսկ։ Օրինակ, շատ խոհեմ կլինի, եթե ցանկացած երկիր արտահանման չափը չգերազանցի 20 տոկոսը»,- շեշտեց Վահան Քերոբյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930