
Թուրքիան կարող է մինչև տարեվերջ հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Ամերիկացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր ինքնությունը, ամերիկյան «Reuters» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ Թուրքիան մինչև տարեվերջ կարող է հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու Շվեդիայի հայտը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորապես նշել է, որ նոյեմբերի 28-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան ֆիդանը որպես հաստատման ժամկետ նշել է առաջիկա մի քանի շաբաթը:
Հիշեցնենք, որ դեռևս 2022-ի մայիսին Շվեդիան և Ֆինլանդիան դիմել էին դաշինքի անդամ դառնալու համար: Ի տարբերություն Ֆինլանդիայի դիմումի հաստատմանը, Շվեդիան մինչ օրս սպասում է թուրքական և հունգարական կողմի որոշմանը: